Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանին և Կարեն Մերուժանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

18.07.2022

Հայտատու` Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի և Կարեն Մերուժանի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 31-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0923/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանին և Կարեն Մերուժանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Վահագնի թաղամաս, <<Թայմ-Շեր>> տեղամաս, թիվ 34-D հասցեում գտնվող <<4PLEX>> մոդելի բնակելի տուն (մենատուն) հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շինության ընդհանուր մակերեսը՝ 144.7քմ, շինությունը կառուցվել է 2006-2007 թվականներին, բնակելի տան հարկայնությունը՝ 2 հարկ, բնակելի տունը կազմում է երկու հարկանի բնակելի տան ¼-րդ մասը, շինության հիմքը՝ ե/բ, շինության պատերը՝ քար, տանիքը՝ ալիքաձև մետաղական վահանակներ, դռները՝ փայտ, մետաղապլաստ, պատուհանները՝ մետաղապլաստ, հատակը՝ մանրատախտակ, կերամիկական սալիկներ, պատերը և առաստաղը՝ ներկանյութ, սանանգույցի և լոգարանի հատակն երեսպատված է կերամկական սալիկներով, պատերը ներկանյութով, ունի մոնտաժված ջեռուցման համակարգ, առկա է փոքր նկուղ, ունի ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, հողամասի չափը՝ 105քմ, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ մենատան կառուցման և սպասարկման համար, հողամասը բաղկացած է երկու ուղղանկյուն երկրաչափական կտրվածք ունեցող մասերից, շինությունը զբաղեցնում է հողամասի հիմնական մասը, առկա է հարթակ սալիկապատված: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանին և Կարեն Մերուժանի Մանուկյանին: Մեկնարկային գինը՝ 103.100.000 /մեկ հարյուր երեք միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. NISSAN TEANA 2.5 մակնիշի 88 PO 885 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-(թողարկման տարեթիվը՝ 2009թ., գույնը սպիտակ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, նույնացման համարը՝ JN1BBUJ32Z0001735, մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվահենքերը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցներն ունեն մասնակի նորոգման կարիք: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 2.510.000 /երկու միլիոն հինգ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. INFINITI QX56 մակնիշի 77 SM 711 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2006թ., գույնը սև, փոխանցման տուփը՝ ավտոմատ, նույնացման համարը՝ 5NAA08C06N810839, մեքենան ունի բենզինային շարժիչ, անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվահենքերը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցներն ունեն մասնակի նորոգման կարիք: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կարեն Մերուժանի Մանուկյանին: Մեկնարկային գինը՝ 4.280.000 /չորս միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 24.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Լոլիտա Վլադիսլավի Մանուկյանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606456310000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`