Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զարուհի Բարդակչյանի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

19.07.2022

Հայտատու` Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.06.2022թ-ին նշանակված Զարուհի Բարդակչյանի թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:
12.08.2022թ. ժամը 12:10-ին Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-14. «HOWO» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 36 FQ 142, տարեթիվը՝ 2011թ, նույնացման համարը lzz5elnd4aw570800, թափքի տեսակը՝ բեռնատար ինքնաթափ, գույնը՝ սաֆարի: Ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Զարուհի Բարդակչյանին /տեխ.անձնագիր HB547256, տրված 18.02.2015թ./ և վերջինիս վարկ. պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 9.965.430 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Զարուհի Բարդակչյանի սնանկության գործով թիվ 2477604722890000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գումարի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`