Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ֆրուտ Վորլդ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

19.07.2022

Հայտատու` Սնանկության կառավրիչ՝ Լուսինե Վոլոդյայի Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.08.2022թ.-ին ժամը 14:00 ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում հայտարարված թիվ ՍնԴ/2791/04/21 սնանկության գործով պարտապան «Ֆրուտ Վորլդ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.

ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու փ․,12/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամաս /սեփականության վկայական՝ 26122017-07-0012, տրված՝ 10.03.2006թ./ հասցեում գտնվող անշարժ գույք՝ 98 քմ մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման,իրավունքի տեսակը՝ սեփականություն, տեղադրությունը՝ լավ, դիրքը՝ լավ, տարածաշրջանի գրավչությունը՝ լավ, տրանսպորտային մատչելիություն՝ ասֆալտապատ/միջին, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ լավ, հեռավորությունը հասարակական օբյեկտներից՝ լավ, շրջակա միջավայրը՝ բնակելի գոտի, այլ տեղեկատվություն՝ չունի, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ, թեքությունը՝ հարթ հողամաս, որոշակի թեքությամբ, ենթակառուցվածքների առկայությունը՝ ունի հնարավորություն, այլ տեղեկատվություն չունի:
Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից:

Մեկնարկային գինը կազմում է ՝ 7 620 000 ՀՀ դրամ:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից.
ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը փոխանցվում է պարտապան «Ֆրուտ Վորլդ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137728 սանկության հատուկ հաշվին մինչև հայտ ներկայացնելը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին/ հեռ․093 607 673/ ։

Թիվ ՍնԴ/2791/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Լուսինե Սարգսյան

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Փ․ Բուզանդ 7 տարածք 3

Հեռ..` +374 93 607-673

Էլ. փոստ`