Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով պարտապան Աշոտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի /կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման մասին

20.07.2022

Հայտատու` Աշոտ Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հուլիսի 19-ին, ժամը 16:00-ին թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով պարտապան Աշոտ Սլավիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել:

2022թ. օգոստոսի 17-ին, ժամը 16:00-ին թիվ ԵԴ/0428/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ Աշոտ Սլավիկի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Աշոտ Սլավիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառք /կրկնաճուրդ/, բաղկացած 1 լոտից՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 4. Շիրակի մարզ գյուղ Ղազանչի 1-ին փողոց 4 վարչական շենք (իրավունքի պետական գրանցման վկայական N 2582358 տրված 08.02.2010թ.):
Հողամասի տվյալները՝ կադաստրային համարը՝ 08-075-010-006-03, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ հասարակական կառուցապատման, հողամասի չափը՝ 0.018 հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Շենքի տվյալները՝ կադաստրային համարը՝ 08-075-010-006-03-1, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ վարչական շենք, մակերեսը՝ 274.82 քմ., իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Շինության հարկայնություն` 2 հարկ, Շինության տեսակը՝ քարե, միջհարկային ծածկը՝ մ/ձ բետոն, միջհարկային բարձրությունը՝ 2.8մ:
Անշարժ գույքը առանձին կանգնած քարե շինություն է՝ վարչական շենք, տեղակայված Շիրակի մարզ գյուղ Ղազանչի 1-ին փողոցում: Անշարժ գույքի առաջին հարկը գտնվում է մասնակի վերանորոգված վիճակում՝ պատուհանները մետաղապլաստ է, առաստաղը և պատերը՝ ներկանյութ, հատակը՝ սալիկ, երկրորդ հարկը գտնվում է բավարար վիճակում:
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 5,152,694 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք պետք է ներկայացնեն ծանուցում, որին կից. ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 5.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան Աշոտ Սլավիկի Մուրադյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402017510000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. աճուրդի մասնակցել ցանկացողները՝ հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև գույքը փաստացի տիրապետողների և/կամ օգտագործողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ. թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պող., 1/1 շ., բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`