Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Հովիկ և Լիաննա>> ՍՊ ընկերությանը պատկանող գույքը աճուրդով վաճառելու մասին

20.07.2022

Հայտատու` <<Հովիկ և Լիաննա>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

15.07.2022թ. ժամը 15:00-ին պարտապան <<Հովիկ և Լիաննա>> ՍՊ ընկերության թիվ ՍնԴ/1431/04/19 սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.08.2022 թվականին՝ ժամը 13:00-ին, ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան <<Հովիկ և Լիաննա>> ՍՊ ընկերության թիվ ՍնԴ/1431/04/19 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ (կրկնաճուրդ)՝ նախկինից քսան տոկոս իջեցված գնով:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 լոտով:
Լոտ N1` KRAZ 256: KRAZ 256 (h/h` 364 SU 54, թողարկման տարեթիվը՝ 1988թ., տ/մ տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ինքնաթափ, գույնը՝ դեղին, սրահը՝ նստատեղերի ծածկույթը կտորից, շարժիչը՝ դիզելային, տ/մ վիճակը՝ անսարք, վատ վիճակ): Գտնվելու վայրը ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ:
Մեկնարկային գինն է 351 273 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.07.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220533334342000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 30.07.2022-04.08.2022թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 93 97 95 10) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` Արցախ 30

Հեռ..` +374 93 979510

Էլ. փոստ`