Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

22.07.2022

Հայտատու` <<Սեմանգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 22-ին ժամը 12:30-ին, թիվ ՍՆԴ/0661/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 3. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Լինչի փողոց, 83 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շենքի մակերեսը՝ 233,97 քմ օրինական և 153,07քմ ինքնակամ, հարկայնությունը՝ երկու հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ քարե, արտաքինից սվաղված են դեկորատիվ սվաղով, տանիքը՝ բազմալանջ, մետաղական գունավոր թիթեղ /պրոֆիլավորված/, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը՝ մետաղական շրջանակներով, դռներն ու պատուհանները մետաղապլաստե,միջսենյականին որոշ դռներ փայտանյութից, պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, խոհանոցի հատակը՝ կերամկական սալիկ, հյուրասենյակում կառուցված է բուխարի, առկա է մի քանի սանհանգույց և լոգարան, հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա են կոմունիկացիաներ, օժանդակ շինությունում կառուցված է հրակայուն աղյուսներով մանղալ, բուխարի, հողամասը կրում է 02-001-0859-0144 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 755քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը մասամբ բարեկարգված է, պարսպապատ, պարիսպը շարված է քարով, երեսսվաղված է դեկորատիվ շաղախով, տեղադրված է մետաղական դարպաս, բնակելի տան հողամասը զբաղեցնում է 755 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 233,97 քմ մակերեսով, ինքնակամ մակերես 153,07քմ, ինքնակամ օժանդակ շինություն 70,42քմ մակերեսով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Էմմա Հովհաննեսի Պապյանին և Սամվել Մեսրոպի Պապյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0003/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 32.890.293 /երեսուներկու միլիոն ութ հարյուր իննսուն հազար երկու հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց, թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հարկայնությունը՝ երկու հարկ, շինության հիմքը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ քարե, փողոցի կողմից ճակատային պատը շուբատաշ տուֆ, կողային պատերը արտաքինից սվաղված են դեկորատիվ սվաղով, տանիքը՝ քառալանջ, մետաղական գունավոր թիթեղ /պրոֆիլավորված/, ջրահեռացումը՝ կազմակերպված, մուտքի դուռը մետաղական շրջանակներով, դռներն ու պատուհանները մետաղապլաստե, միջսենյակային որոշ դռներ փայտանյութից, պատերը ներկանյութ, հատակը՝ մանրահատակ, խոհանոցի հատակը՝ կերամիկական սալիկ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ սալիկապատած, առկա են կոմունիկացիաներ, հողամասը կրում է 02-001-0863-0028 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 665քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը մասամբ բարեկարգված է, բնակելի տան հողամասը զբաղեցնում է 665 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 242 քմ մակերեսով, պահեստ 12,7քմ (փաստացի շահագործվում է որպես խանութ), պարիսպ 13,55 գծամետր: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սերյոժա Գալուստի Աղումյանին և Գալուստ Սերյոժայի Աղումյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 12122017-02-0008/, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 34.248.420 /երեսունչորս միլիոն երկու հարյուր քառասունութ հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605864210000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`