Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Հովիկի Միքայելյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

22.07.2022

Հայտատու` Արմեն Հովիկի Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 25-ին ժամը 12:30-ին Արմեն Հովիկի Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Հովիկի Միքայելյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին և գրավատու Էմմա Ասլիկի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Չերնիշևսկու փողոց 1 փակուղի թիվ 23-1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- բնակելի տունը կառուցվել է 2165քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասը ծանրաբեռնված է երկու շինությամբ՝ բնակելի տուն 244,5քմ մակերեսով, պարիսպ 1,36քմ մակերեսով հողամասը բարեկարգված չէ, հարկայնությունը՝ 2 հարկ, շինության հիմքը՝ ժապավենային, երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, պատերի շարվածքը՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ երկլանջ, փայտե կավարամածի վրա, փայտե ծպեղներով, ծածկույթը թերթաքար (ազբոշիֆեր), մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե, պատուհանները փայտե՝ գտնվում են մաշված վիճակում և մետաղական, ներքին հարդարումը՝ պատերը գաջասվաղած, սենյակների հատակները տախտակ, լամինապատ, սանհանգույցը և լոգարանը՝ միասին, հատակը և պատերը սալիկապատ, առկա է՝ էլ․ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված: Մեկնարկային գինը՝ 10.269.137 /տաս միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար մեկ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605712900000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`