Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում թիվ 00194232, 00214345, 08567957, 08567968 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

22.07.2022

Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունք
Հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1 և ՀՀ Քաղ. Դատ օրենսգրքի 95-րդ հոդված 2 -րդ մաս

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.06.2012թ-ին տրված թիվ ԼԴ3/0134/02/12 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սերգեյ Սուքիասյանից, Հրանտ Վարդանյանից, Զավեն Մխոյանից և Հունան Յավրումյանից համապարտության կարգով հօգուտ <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել վարկային պարտավորության ընդհանուր գումար՝ 6.580.050 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածել Վահրամ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող՝ Լոռու մարզ, ք. Տաշիր, Էրեբունի փ. թիվ 6/5 հասցեի բնակարանի, Մեսրոբ, Վահագն, Աշոտ Սուքիասյաններին և Լիանա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող՝ Լոռու մարզ, ք. Տաշիր, Կիրովի փ. թիվ 14/3 հասցեի բնակարանի և Կատյուշա Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող՝ Լոռու մարզ, ք. Տաշիր, Արցախի փ. թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

Հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 11

Հեռ..` 060713539

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`