Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արմիկ Հարությունյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

22.07.2022

Հայտատու` ԱՁ Արմիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.07.2022թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված ԱՁ Արմիկ Հարությունյանի ՍնԴ/1500/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
22.08.2022թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Արմիկ Հարությունյանի ՍնԴ/1500/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1. ԱՁ Արմիկ Հարությունյանի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Արմիկ Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Աջափնյակ, Հալաբյան 11շ. թիվ 80 տարածք հասցեի անշարժ գույք, մակերեսը 31,6 ք/մ, հարկը 4/կիսանկուղ, դռները և պատուհանները մետաղապլաստե պրոֆիլներ, հատակը սալիկապատ, ընդհանուր վիճակը լավ, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 20,700,,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ԱՁ Արմիկ Հարությունյանի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Արմիկ Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, ք.Վանաձոր, Գոշի 7շ. թիվ 1 վարսավիրանոց հասցեի անշարժ գույք, մակերեսը 47,09 ք/մ, հարկը 5/1, դռները և պատուհանները ալյումինե պրոֆիլներ, հատակը սալիկապատ, ընդհանուր վիճակը լավ, մեկնարկային գինը /գնահատված արժեքը/ 19,305,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Արմիկ Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին՝ 11811025144400:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 17.08.2022թ. կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արմիկ Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`