Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

25.07.2022

Հայտատու` Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 18-ին, ժամը 13:15, Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է հանված `
Լոտ 1.Անշարժ գույք - Կոտայքի մարզ, ք. Հրազդան,Հարավային թաղամաս հասցեում գտնվող / հողամաս 1020 քմ մակերեսով,Գոմ 61 քմ մակերեսով,Հավաբուն 6.6 քմ մակերեսով / սեփականության իրավունքով պատկանող : Լոտի մեկնարկային գինն է –917.242 ՀՀ դրամ :
Գույքի նկարագիրը՝ Հողամասը որոշ չափով բարեկարգված է,փողոցի կողմից պարսպատված :Առկա են պտղատու ծառեր : Փաստացի մուտք չունի :Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ գոմ (61 քմ մակերեսով,կառուցված է 1990թ-ին, շինության հիմքը երկաթբետոն, դռները մետաղական և փայտե, պատուհանները փայտե և գտնվում են մաշված վիճակում,պատերը սվաղված, հատակը բետոնապատ, հավաբուն 6.6 քմ մակերեսով, 1 հարկանի քարե շինություն է տեղադրված է փայտե դուռ, տանիքը իրականացված է թիթեղյա ալիքաձև վահանակներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150017585115132 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`