Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աբրահամ Հոխանյանի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձին պատկանող գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

25.07.2022

Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022 թվականի օգոստոսի 17-ին ժամը 15։30-ին Աբրահամ Սաղաթելի Հոխանյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի Աբրահամ Հոխանյանի պարտավորությունների համար «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունում գրավադրված երրորդ անձի գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով 1 լոտով։ Լոտ 1-ը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցի 7 շենքի թիվ 42 հասցեի անշարժ գույքը, որն ունի հետևյալ նկարագիրը՝ շենքի պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, միջհարկային բարձրությունը՝ 2.7մ, բնակարանի հարկը 1-ին, բնակարանի մակերեսը՝ 68,4քմ։ Գրավի իրավունքի գրանցման վկայական N14062017-05-0003։ Լոտի մեկնարկային գինն է 11.988.000 (տասնմեկ միլիոն ինը հարյուր ութանասունութ հազար) ՀՀ դրամ:
Նշված լոտը գտնվում է սեփականատիրոջ տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցի 7 շենքի թիվ 42 հասցեում մինչև աճուրդի կայացման նախորդ օրը 16։00-ն։ Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 17/։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման համար աճուրդի մասնակցության վճար՝ 30.000 ՀՀ դրամ և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Աբրահամ Հոխանյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220490561572000 հ/հ մինչև աճուրդին նախորդող օրը 16։00-ն: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Լոտերի վիճակի և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/։

Հասցե` ք. Երևան Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`