Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Արշակ Պապիկյանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

26.07.2022

Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022 թվականի օգոստոսի 17-ին ժամը 16։00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 17 հասցեում կանցկացվի Արշակ Պապիկյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ-վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- Արշակ Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, Արագածավան համայնքում գտնվող հողամասը /սեփականության վկայական՝ 03022021-02-0036, հողամասի մակերեսը՝ 0.1214հա/։
Լոտի մեկնարկային գինն է 481.178 (չորս հարյուր ութսունմեկ հազար հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ։
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում մինչև աճուրդի տեղի ունենալուն նախորդող օրը ժամը 16։30-ն՝ բոլոր աշխատանքային օրերին ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարը, որը կազմում է 5,000 ՀՀ դրամ և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Բոլոր վճարումները պետք է կատարվի Արշակ Պապիկյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հ/հ220490339862000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ, և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք Երևան Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`