Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.07.2022

Հայտատու` <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 22-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/2230/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 7 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, 12 փողոց, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-(շինություն (պահեստ) և հողամաս)-շինության՝ պահեստի մակերեսը 132.7քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն (դիմային հատվածում իրականացված է արտաքին երեսպատում), տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1960-ական թվականներին, 2018-2019 թվականներին վերակառուցվել է, հատակը երեսպատված է բետոնյա երեսսվաղով, ներքին հարդարանքը բացակայում է, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 04-009-0017-0039, մակերեսը՝ 200 քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ պահեստարանների, հողամասը բաղկացած է երկու ուղղանկյուն երկրաչափական կտրվածք ունեցող մասերից, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, շինությունը զբաղեցնում է հողամասի մոտ 3/4-րդ մասը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0029: Մեկնարկային գինը՝ 13.284.000 /տասներեք միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, 12 փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-(շինություններ և հողամաս)-արտադրամաս՝ մակերեսը 689.7քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, որոշ հատվածներում առկա է ջերմամեկուսիչ ծածկ, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դռները մետաղյա են, ներքին հարդարանքը բացակայում է, սանհանգույցը՝ 23.0 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերը՝ ներկանյութով, ներքին հարդարանքը գտնվում է լավ վիճակում, շինության էական մասը նշված չէ իրավունքների պետական գրանցման վկայականում, կաթսայատունը՝ 78.6քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին հարդարանքը բացակայում է, ջերմոցները՝ 2,559քմ և 2,413.6քմ, մետաղական կմաղքով ցելաֆոնապատ ջերմոցներ, մոնտաժված է ջրասնուցման համակարգեր, կառուցվել է 2016-2017 թվականներին, պահակատունը՝ 18.4քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակն երեսպատված է բետոնյա երեսսվաղով, պատերը և առաստաղը՝ մամլված թեփատախտակով, գնահատվող տարածքում առկա են շինություններ որոնք որևէ կերպ ներառված չեն անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի մեջ, հողամասի մակերեսը՝ 22,787քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-009-0017-0023, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականօբյեկտների, հողամասի հիմնական մասն ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, պարսպապատված է (135.2քմ): Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0001: Մեկնարկային գինը՝ 222.264.000 /երկու հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, 6-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շինության ընդհանու մակերեսը՝ 418.8քմ, որից 1-ին և 2-րդ հարկերը 281.7քմ, նկուղային հարկը՝ 137.քմ, շինությունը կառուցվել է 1997 թվականին, հարկայնությունը՝ 2 հարկ նկուղային հարկով, շինության հիմքը՝ ե/բ, պատերը՝ քար, տանիքը՝ մետաղական վահանակներ, մուտքի դռները՝ մետաղ, ներսի դռները՝ փայտ, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ 1-ին և 2-րդ հարկերի՝ մանրատախտակ, կերամիկական սալիկ, նկուղային հարկ՝ բետոնյա երեսսվաղ, պատերը՝ 1-ին և 2-րդ հարկեր՝ ներկանյութ, խոհանոցի պատերը մասամբ կերամիկական սալիկներ, նկուղային հարկը՝ ներկանյութ, առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույցների և լոգարանների հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ, օժանդակ շինություններ՝ զուգարան (վկայականում թիվ 2) 3.4քմ, գնահատման օրվա դրությամբ ապամոնտաժված էր (թիվ 2 շինության տեղը կառուցված է մեծ շինություն, որը ներառված չէ անշարժ գույքի վկայականի մեջ), ջրավազան՝ 82.1քմ, ծածկ՝ 179.1քմ, (բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, մասամբ բաց, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, հատակը երեսպատված է քարե և կերամիկական սալիկներով, պատերը՝ մասամբ սալիկներով, մասամբ՝ ներկանյութով), հողամասի մակերեսը՝ 1,970քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասն ունի սեղանաձև երկրաչափական կտրվածք, հարթ է, երեսպատված է քարե սալիկներով, պարսպապատված է (37.1քմ), առկա են եղևնիներ, բարեկարգված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Առաքել Աբրահամի Մովսիսյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0004: Մեկնարկային գինը՝ 85.941.000 /ութսունհինգ միլիոն ինը հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, Երևանյան խճուղի 22 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-(շինություններ և հողամաս)-սպասարկման օբյեկտ՝ 221.3քմ, որից 1-ին հարկը՝ 163.7քմ, նկուղային հարկը՝ 57.6քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թվականներին, դռները մետաղապլաստե և մետաղյա են, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը երեսպատված է սալիկներով, պատերը՝ ներկանյութով, առաստաղը՝ կախովի, սանհանգույցի հատակը և պատերն երեսպատված են սալիկներով, հանգստի սենյակը՝ 39.3քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1980-ական թվականներին, դռները և պատուհանները մետաղապլաստե, հատակը երեսպատված է կավրոլիտով, պատերը՝ ներկանյութով, առաստաղը՝ պլաստմասե վահանակներով, սանհանգույցը՝ 72.1քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2011-2012 թվականներին, դռները և պատուհանները մետաղապլաստե, հատակը երեսպատված է բետոնյա երեսսվաղով, դահլիճը՝ 195.4քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2003-2004 թվականներին, դռները և պատուհանները մետաղապլաստե, հատակը երեսպատված է կավրոլիտով, պատերը և առաստաղը՝ ներկանյութով, ջրավազանը՝ 122.6քմ, ջրավազանն առանց հիմնարար վերակառուցման ենթակա չէ հետագա շահագործման, հողամասը՝ 1,800քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-009-0014-0004, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասն ունի ուղղանկյուն երկրաչափական կտրվածք, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, պարսպապատված է (18.9քմ): Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Ռաֆիկ Սերոբի Զեյնալյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0002: Մեկնարկային գինը՝ 46.980.000 /քառասունվեց միլիոն ինը հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայրաքաղաքային փողոց 127 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հասարակական, սննդի, սպասարկման և ժամանցի կենտրոն՝ 1,481.3քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով (դիմային հատվածում իրականացված է արտաքին երեսպատում), երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն՝ նկուղային օժանդակ տարածքով, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2004-2006 թվականներին, դռները՝ փասյտյա և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակն երեսպատված է կերամիկական սալիկներով (մասամբ լամինատով), պատերը և առաստաղն երեսպատված են բարձրորակ ներկանյութով, խոհանոցի պատերը՝ կերամիկական սալիկներով, սանհանգույցների հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, հողամասը՝ 750.0քմ, կադսատրային ծածկագիրը՝ 04-094-0083-0019, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասն ունի ուղղանկյուն երկրաչափական կտրվածք, շինությունը զբաղեցնում է հողամասի գերակշիռ մասը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Վասակ Գառնիկի Ասատրյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայականներ՝ 01032018-04-0037, 23032018-04-0015: Մեկնարկային գինը՝ 367.740.000 /երեք հարյուր վաթսունյոթ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. ՀՀ, Արմավիրի մարզ, Մուսալեռ համայնք, Երևանյան 2-րդ փողոց, թիվ 56 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-պահեստ՝ 753.2քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով (իրականացված է արտաքին երեսպատում) մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016 թվականին, դռները և պատուհանները մետաղապլաստ և մետաղյա են (առկա են մեծ ցուցափեղկեր), հատակը երեսպատված է մասամբ կերամիկական սալիկներով, մասամբ՝ բետոնյա երեսսվաղով, պատերը և առաստաղը երեսպատված են ներկանյութով, սանհանգույցների հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով (պատերը՝ մասամբ երկանյութով), վարչական շենք՝ 117.4քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով (իրականացված է արտաքին երեսպատում) մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016 թվականին, մուտքի դռները մետաղյա են, պատուհանները՝ մետաղապլաստե, ճաշարան՝ 119.0 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով (դիմային հատվածում իրականացված է արտաքին երեսպատում) մեկ հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016 թվականին, դռները և պատուհանները մետաղապլաստ և մետաղյա են, հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերը և առաստաղն երեսպատված են ներկանյութով, սանհանգույցների հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով (պատերը մասամբ ներկանյութով), ծածկ՝ 572.0քմ, ծածկ՝ 539.5քմ, ծածկ՝ 1.128քմ, երկաթ-բետոնյա հենասյուններով ծածկեր, ծածկերն իրականացված են մետաղական վահանակներով, կառուցվել են 2016 թվականին, հողամասը՝ 20,000 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-069-0019-0004, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, հողամասի հիմնական մասն ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, առկա է 7.0քմ մակերեսով պարիսպ, հողամասն ունի լայն ճակատ (100 մետր) մայրուղու նկատմամբ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատուներ Առաքել Աբրահամի Մովսիսյանին և Նելլի Սերոբի Մովսիսյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0035: Մեկնարկային գինը՝ 414.315.000 /չորս հարյուր տասնչորս միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 25/26 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շինություն՝ 983.8քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2006-2007 թվականներին, դռները և պատուհանները մետաղապլաստե են, հատակն երեսպատված է բետոնյա երեսսվաղով (որոշ հատվածներում՝ սալիկներով և լամինատով), պատերը գաջասվաղված են, շինության հիմնական մասի ներքին հարդարանքը բացակայում է, հողամասը՝ 732,94քմ, կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0469-0007, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, հողամասն ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք, շինությունը զբաղեցնում է հողամասի գերակշիռ մասը, գտնվում է 2-րդ գծում, Իսակովի պողոտայի նկատմամբ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Սերոբ Պետրոսի Զեյնալյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 29062018-01-0076: Մեկնարկային գինը՝ 156.573.000 /մեկ հարյուր հիսունվեց միլիոն հինգ հարյուր յոթանասուներեք հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606409050000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`