Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված <<Ռիա Թրեյդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Անիվ>> ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.07.2022

Հայտատու` <<Ռիա Թրեյդ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 22-ին ժամը 14:00-ին <<Ռիա Թրեյդ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Ռիա Թրեյդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Անիվ>> ՈւՎԿ ՍՊԸ-ում գրավադրված, երրորդ անձ-գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Գետամեջ համայնք, 11-րդ փողոց, թիվ 43 հասցեում գտնվող այգետնակ: Գույքի նկարագրությունը-շինությունը կառուցվել է 2012-2013 թվականներին, շինության ընդհանուր մակերեսը՝ 139.6քմ, որից 1-ին և 2-րդ հարկեր 98.7քմ, կիսանկուղային հարկ՝ 40.9քմ, շինության հարկայնությունը՝ 2 հարկ՝ կիսանկուղային հարկով, շինության հիմքը՝ ե/բ, շինության պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բ, շինության տանիքը՝ մետաղական վահանակներ, մուտքի դուռը՝ մետաղ, ներսի դռները՝ փայտ, մետաղապլաստ, պատուհանները՝ մետաղապլաստ, պատերը՝ 1-ին և 2-րդ հարկեր՝ ներկանյութ, կիսանկուղային հարկ բետոնյա երեսսվաղ, հատակը՝ 1-ին և 2-րդ հարկեր՝ կերամիկական սալիկներ, մանրատախտակ, կիսանկուղային հարկ՝ բետոնյա երեսսվաղ, 1-ին և 2-րդ հարկերի առաստաղը՝ ներկանյութ, կիսանկուղային հարկը՝ բետոնյա երեսսվաղ, սանհանգույցների և լոգարանների հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է ջրամատակարարում և էլեկտրամատակարարում, գազամատակարարում առկա չէ, հողամասի մակերեը՝ 580քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասն ունի ուղղանկյուն երկրաչափական կտրվածք, հարթ է, պարսպապատված է, բարեկարգված չէ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գևորգ Մամիկոնի Օհանջանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 07042017-07-0022/, ապահովելով <<Ռիա Թրեյդ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 18.144.000 /տասնութ միլիոն մեկ հարյուր քառասունչորս հազար/ ՀՀ դրամ,
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473606456490000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`