Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմենուհի Արմենի Ղևոնդյանին պատկանող և երրորդ անձանց պատկանող «Ամերիաբանկ » ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

27.07.2022

Հայտատու` Ա/Ձ Արմենուհի Արմենի Ղևոնդյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ3102/04/21 սնանկ ճանաչված Ա/Ձ Արմենուհի Արմենի Ղևոնդյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի վճռով ՍնԴ 3102/04/21 սնանկ ճանաչված Ա/Ձ Արմենուհի Ղևոնդյանի պարտավորության դիմաց գրավադրված Արմենուհի Ղևոդնդյանին, Արարատ Վարշամյանին և երրորդ անձանց Հասմիկ Օհանյանին, Աշոտ Լևոնի Վարշամյանին պատկանող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքերի առաջին աճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 14.07.2022թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում «Բիզնես Էքսպերտ » ՍՊԸ-ի կողմից գնահատված հետևյալ գույքերը՝
1. ԼՈՏ 1 - Երրորդ անձ Հասմիկ Օհանյանին պատկանող և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող ՝ Տավուշի մարզ, ք.Իջևան, Մելիքբեկյան փող., թիվ 5/5 հասցեի անշարժ գույք/գեղեցկության սրահ, փաստացի գրասենյանկային տարածք, վկայական 1756477, տրված 23.07.2003թ., 55,6 ք մ/ շուկայական արժեքը կազմում է ՝ 21.040.000 ՀՀ դրամ : Անշարժ գույքը վարձակալության է ՌՈՍՏԵԼԵԿՈՄ ընկերությանը, ով նախապես տեղեկացված է :
2. ԼՈՏ 2 - Արմենուհի Արմենի Ղևոնդյանին և Արարատ Աշոտի Վարշամյանին համասեփականության իրավունքով պատկանող և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող ՝ Տավուշի մարզ, ք.Իջևան, Սպանդարյան փող., թիվ 9 հասցեի անշարժ գույքի/ առևտրի սրահ/հացի փուռ/, գույքի օգտագործման նպատակը՝ հասարակական , վկայական 15072014-11-0016, տրված 15.07.2014թ., մակերեսը ՝61,5 ք մ /շուկայական արժեքը կազմում է ՝ 12.740.000 ՀՀ դրամ;
3. ԼՈՏ 3 - Երրորդ անձ Աշոտ Լևոնի Վարշամյանին պատկանող և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող ՝ Տավուշի մարզ, ք.Իջևան, Սպանդարյան փող., թիվ 5/2 հասցեի անշարժ գույքի /բնակելի տուն և առևտրի սրահ՝162,29 ք մ, բնակելի տուն ՝ 70,8 ք մ , շվաքարան՝ 26,4 ք մ, գոմ ՝ 18,2 ք մ, վկայական ՝ 2813376, տրված 12.07.2011թ/ շուկայական արժեքը կազմում է ՝ 40.180.000 ՀՀ դրամ;
4. ԼՈՏ 4 - Երրորդ անձ Արարատ Աշոտի Վարշամյանին պատկանող ՕPEL մակնիշի COMBO 1,7TD տիպարի 2004թ. արտադր. 35XU974 հաշ/համ,WOLOXCF0653010939 նույնականացման համարով ավտոմեքենայի /մեքենայի տեխնիկական վիճակը նկարագրված է գնահատման հաշվետվության մեջ /, որը ի պահ է հանձնված քաղաքացի Արարատ Աշոտի Վարշամյանին Տավուշի մարզ, ք.Իջևան, Սպանդարյան փող., թիվ 5/2 հասցեում ՝շուկայական արժեքը կազմում է ՝ 1.320.000 ՀՀ դրամ:
5. ԼՈՏ 5 - Երրորդ անձ Արարատ Աշոտի Վարշամյանին պատկանող VAZ մակնիշի 21150 տիպարի, 2004թ. արտադր. 36AC662 հաշ/համ, XTA21150043674786 նույնականացման համարով ավտոմեքենայի/մեքենայի տեխնիկական վիճակը նկարագրված է գնահատման հաշվետվության մեջ /, որը ի պահ է հանձնված քաղաքացի Արարատ Աշոտի Վարշամյանին Տավուշի մարզ, ք.Իջևան, Սպանդարյան փող., թիվ 5/2 հասցեում ՝ շուկայական արժեքը կազմում է ՝ 980.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813021925600 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի կանոնակարգի և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` 094221985

Էլ. փոստ`