Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ –ին պատկանող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

27.07.2022

Հայտատու` «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ –ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ԵՄԴ/0039/04/14 սնանկ ճանաչված «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ կանցկացվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ԵՄԴ/0039/04/14 սնանկ ճանաչված «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ–ին պատկանող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքերի առաջին աճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 12.07.2022թ. որոշման՝ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ–ին պատկանող «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից գնահատված հետևյալ գույքերը՝
ԼՈՏ 1 - Երևան քաղաքի , Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թիվ 1 հասցեում գտնվող /վկայական 2699056/ 66.2 ք մ մակերեսով բնակարան, որի ընդհանուր շուկայական արժեքը, կազմում է ՝ 56.670.000/ հիսունվեց միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ; Բնակարանը գտնվում է շենքի 2-րդ հարկում ,ունի բաց պատշգամբ, վերանորոգված չէ ,բացակայում են կոմունիկացիանները էլ հոսանք,ջուր,գազ: Կառավարիչի կողմից տեղադրվել է մուտքի դուռ :
ԼՈՏ 2 - Երևան քաղաքի , Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թիվ 2 հասցեում գտնվող /վկայական 2699057/ 106.9 ք մ մակերեսով/ բնակարան, որի ընդհանուր շուկայական արժեքը, կազմում է ՝ 84.700.000/ ութսունչորս միլիոն յոթ հարյուր հազար/ՀՀ դրամ: Բնակարանը գտնվում է շենքի 2-րդ հարկում ,ունի բաց պատշգամբ, վերանորոգված չէ ,բացակայում են կոմունիկացիանները էլ.հոսանք,ջուր,գազ : Կառավարիչի կողմից տեղադրվել է մուտքի դուռ :
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման, հնարավոր վտարման, կոմունալ վճարումների հետ կապված բոլոր ծախսերը՝ իր միջոցներով և հաշվին, որը գնի մեջ ներառված չէ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813018989700 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների,աճուրդի կանոնակարգի և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` 094221985

Էլ. փոստ`