Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բախշիկ Սամսոնի Խլղաթյանի և Դոնարա Խաչիկի Խլղաթյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

27.07.2022

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 րդ հոդված

16 օգոստոսի 2022թ. ժամը 16:00-ին Բախշիկ Սամսոնի Խլղաթյանի և Դոնարա Խաչիկի Խլղաթյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կանցկացվի Բախշիկ Սամսոնի Խլղաթյանի և Դոնարա Խաչիկի Խլղաթյանի ՍնԴ/2571/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտով:
Լոտ-1. Հողամաս, գտնվելու վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Նոր Հաճն գյուղ Քարաշամբ: Սեփականության վկայականի համար՝ 1232605, կադաստրային ծածկագիրը՝ 07-066-0310-0031: Հողամասի չափը 0.351 հա , նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող: Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.650.000 ՀՀ դրամ: Գոււյքի սեփականատեր է հանդիսանում Դոնարա Խաչիկի Խլղաթյանը:
Լոտ-2. Հողամաս, գտնվելու վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Նոր Հաճն գյուղ Քարաշամբ, 12-րդ փ. 2-րդ նրբանցք թիվ 8 հողամաս: Սեփականության վկայականի համար՝ 2828290, կադաստրային ծածկագիրը՝ 07-066-0201-0011: Հողամասի չափը՝ 0.1357 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողատեսքը՝ բնակելի կառուցապատման: Լոտի մեկնարկային գինը կազմում է 3.150.000 ՀՀ դրամ: Գոււյքի սեփականատերեր են հանդիսանում Դոնարա Խլղաթյանը, Բախշիկ Խլղաթյանը, Սամսոն Խլղաթյանը, Սուսան Խլղաթյանը և Հայաստան Խլղաթյանը:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում Բախշիկ Սամսոնի Խլղաթյանի և Դոնարա Խաչիկի Խլղաթյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150006393243226:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 11.08.2022թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Բախշիկ Սամսոնի Խլղաթյանի և Դոնարա Խաչիկի Խլղաթյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, (097)22-29-22 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 417

Հեռ..` +37497222922

Էլ. փոստ`