Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մխիթար Յայլոյանի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ

28.07.2022

Հայտատու` Մխիթար Յայլոյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.07.2022թ. Մխիթար Յայլոյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
16.08.2022թ. ժամը 12:30-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում կանցկացվի Մխիթար Յայլոյանի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ
Լոտ 1 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Շահումյան, թ/ֆ 9-րդ փող. 11 հասցեում գտնվող անշարժ գույք, որն
իրենից ներկայացնում է 2610 քմ ընդհանուր մակերեսով հողամասի վրա գտնվող քարե՝ 509,7 քմ
բնակելի տուն և 367,9 քմ օժանդակ շինություններ:
Ներքին հարդարանքը գտնվում է ապրանքային բավարար վիճակում:
Մեկնարկային գինը՝ 9 063 000 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի Մխիթար Յայլոյանի 11807039232900 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`