Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ

28.07.2022

Հայտատու` Ծաղկաձորի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային հողամասերի դասական աճուրդ: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Աճուրդը կկայանա սույն հայտարարության հրապարակումից 1 ամիս հետո` 2022 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդում ներկայացվելու են հետևյալ լոտերը`
ԱԼ-1 - 585քմ, հասցե`համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 14/1, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված , կադաստրային ծածկագիր 07-005-0023-0335, մեկնարկային գինը` 6 300 000 ՀՀ դրամ:
ԱԼ-2- 1130 քմ, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց թիվ 78/3, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0022-0573, մեկնարկային գինը` 12 400 000 ՀՀ դրամ:
ԱԼ-3- 220 քմ, հասցե՝ Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց թիվ 3/1, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0001-0038, մեկնարկային գինը` 2 430 000 ՀՀ դրամ:
ԱԼ-4- 670 քմ, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց 4-րդ փակուղի 16, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0002-0052, մեկնարկային գինը` 7 350 000ՀՀ դրամ:
ԱԼ-5- 2000քմ, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի 4-րդ փակուղի, թիվ 12 , նշանակությունը՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0002-0044, մեկնարկային գինը՝ 21 027 600 ՀՀ դրամ:
ԱԼ-6-10000քմ, հասցե` Ծաղկաձոր համայնք Տանձաղբյուրի փողոց թիվ 34/5, նշանակությունը՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0030-0106, մեկնարկային գինը`162 000 000 ՀՀ դրամ:
Հողամասերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում, որոշ հողամասերի միջով անցնում են կոմունալ ենթակառուցվածքներ՝ համայնքային էլ. սնուցման լարեր կամ այլ ենթակառուցվածքներ , որոնց կառուցապատման դեպքում ենթակառուցվածքների տեղափոխումը կատարվելու է սեփականատիրոջ միջոցներով: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40.000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար` աճուրդի առարկա գույքերի մեկնարկային գնի 50%-ի չափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2022 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0223) 6-04-02 հեռախոսահամարով:
Ծաղկաձորի համայնքապետարան

Հասցե` Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 9

Հեռ..` 022360402

Էլ. փոստ`