Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Ռաֆիկի Շահինյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

28.07.2022

Հայտատու` Գևորգ Ռաֆիկի Շահինյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին Գևորգ Ռաֆիկի Շահինյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Գևորգ Ռաֆիկի Շահինյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, գրավատու Ռաֆիկ Հարությունի Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Դիլիջան, Կալինինի 2-րդ նրբ., 7 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը զբաղեցնում է 172,6քմ մակերես, հողամասը՝ 603քմ մակերես, շենքի տիպը՝ քարե, 1 հարկանի նկուղով, մուտքի և միջսենյակային դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, հատակները՝ տախտակից կամ բետոնե, պատերը և առաստաղները՝ սոսնձաներկված, սանհանգույցը՝ սալիկապատված: Մեկնարկային գինը՝ 11.299.500 /տասնմեկ միլիոն երկու հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Կոնվերս բանկ> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 1930058355440100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333

Էլ. փոստ`