Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Վաչիկի Ստեփանյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձին պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.07.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2022 թվականի հուլիսի 11-ին ժամը 15.30-ին հայտարարված Տիգրան Վաչիկի Ստեփանյանի (անձն.`AG0648163, տրվ. 15.03.2006թ., 044-ի կողմից, ծնված 01.09.1961թ., հասցե` Արարատի մարզ, գ. Ազատաշեն, 5-րդ փող., տ. 10) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2022 թվականի օգոստոսի 15-ին ժամը 15.30-ին, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում կանցկացվի Տիգրան Վաչիկի Ստեփանյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.
Լոտ 1. Տիգրան Վաչիկի Ստեփանյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, Հարություն Վաչիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Գործարանային փողոց թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույք. հողամասի չափը՝ 5.26025 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0422-0027, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: Շինությունների նպատակային նշանակությունը՝ արտադրական, շինությունների ընդհանուր մակերեսի չափը՝ 14033.7 ք.մ., որից լճակներ և ջրավազաններ՝ 11598.9 ք.մ., այլ շինություններ՝ 2434.8 ք.մ., որից 899 ք.մ.՝ քանդված, 58,6 ք.մ.՝ կիսաքանդ վիճակում (առկա են միայն պատերը, ծածկը և տանիքը բացակայում են):
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ. առկա են 03-003-0422-0027-011-1 ծածկագրով 4340.6 քառ.մ ինքնակամ լճակներ, 03-003-0422-0027-011-2, 03-003-0422-0027-011-3, 03-003-0422-0027-011-4 ծածկագրով ինքնակամ արտեզյան հորեր:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ և 2022 թվականի համար կազմում է 64,227,652.5 (վաթսունչորս միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր հիսուներկու և հիսուն լումա) ՀՀ դրամ: Անշարժ գույքը օգտագործվել է որպես ձկնաբուծարան:
Աճուրդին ներկայացվող վերոնշյալ անշարժ գույքի մեկնարկային գինը կազմում է 167.648.130 (մեկ հարյուր վաթսունյոթ միլիոն վեց հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում պարտապանի անվամբ բացված սնանկության թիվ 2470102823220040 հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +37499507450

Էլ. փոստ`