Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին, ՍնԴ/2294/04/21

01.08.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Օգոստոսի 1-ին Վարդան Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ. օգոստոսի 17-ին ժամը 14:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Վարդան Մսրյանին սեփականության իրավունքով պատկանող ներքոնշյալ շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ երեք լոտերով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
1. KAMAZ 4310 մակնիշի XTC431000J0045232 նույնականացման համարով ապակոմպլեկտավորված ավտոմեքենա: Առկա դետալների և հանգույցների մեկնարկային կազմում է ` 152 000 ՀՀ դրամ:
2. ZIL 130 մակնիշի 591788 նույնականացման համարով ապակոմպլեկտավորված ավտոմեքենա։ Առկա դետալների և հանգույցների մեկնարկային արժեքը կազմում է `42 400 ՀՀ դրամ։
3. ZIL MMZ 4505 մակնիշի 573182 նույնականացման համարով ապակոմպլեկտավորված ավտոմեքենա։ Առկա դետալների և հանգույցների մեկնարկային արժեքը կազմում է՝ 32 800 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295452 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վարդան Մսրյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`