Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գայանե Սարգսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

01.08.2022

Հայտատու` Գայանե Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ` Արմենակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ին Գայանե Անաստասի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Գայանե Սարգսյանի պարտավորություններ համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված սեփականության իրավունքով Անաստաս Սարգսյանին պատկանող ՝
Լոտ-1. ՀՀ քաղաք Երևան Մալաթիա Ս.Օհանովի փողոց 12 շենք 26 հասցեում գտվող անշարժ գույքի աճուրդային վաճառքը:
Անշարժ գույքը գտնվում է 9 հարկանի շենքի 9-րդ հարկում, բնակարանի մակերես 55.6 քմ է, առաստաղի բարձրությունը 2.8 մետր, պատուհանները մետաղապլաստ են, հատակը մանրատախտակ, ունի ջրամատակարարում, Գազամատակակարում, Էլեկտրամատակարարում:
Աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է 20 790 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը կազմում է 200 000 ՀՀ դրամ
Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են Գայանե Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472302882650130 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Արմենակ Էլոյանին /հեռ.094 411 487/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն

Հեռ..` +37494411487

Էլ. փոստ`