Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկ Գերասիմի Մկրտչյանին և Արմինե Օլեգի Ստեփանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.08.2022

Հայտատու` Հայկ Գերասիմի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թվականի հուլիսի 29-ին, ժամը 14:00–ին ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ3115/04/21 վճոով սնանկ ճանաչված Հայկ Գերասիմի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված սնանկ ճանաչված Հայկ Գերասիմի Մկրտչյանին պատկանող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի առաջին աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2022 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին սնանկ ճանաչված Հայկ Գերասիմի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի սնանկության գործերով կառավարիչի գրասենյակում /ք.Երևան,Ազատության 14-54 / ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ3115/04/21վճոով սնանկ ճանաչված Հայկ Գերասիմի Մկրտչյանին պատկանող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 20.06.2022թ. որոշման՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում Հայկ Գերասիմի Մկրտչյանին և Արմինե Օլեգի Ստեփանյանին պատկանող որպես ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավի առարկա ԼՈՏ 1 - ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Այնթափ , 13 փողոց, 13 նրբ., 38 տուն հասցեում գտնվող բնակելի տուն /վկայական թիվ՝ 021020019-03-0034, ընդհանուր համատեղ սեփականություն 114 ք մ մակերեսով հողամասի մակերեսը 0.06 հա ,հողի նպատակային նշանակությունը բնակավայրերի, բնակելի կառուցապատման/ գնահատված ՝19.530.000 /տասնիննը միլիոն հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային արժեքով :Բնակելի տունը մեկ հարկանի է ,մասնակի պարիսպատված: Տան ներքին հարդարման աշխատանքնները կատարված չեն, հողամասը բարեկարգված չէ :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813022863800 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` +37494221985

Էլ. փոստ`