Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Տոնուս” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ

02.08.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ-ի օգոստոսի 2-ին նշանակված “Տոնուս” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2022թ-ի օգոստոսի 19-ին ժամը 12:00, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Տոնուս” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը հետևյալ լոտերով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 15/1 շենք, թիվ 50 հասցեում գտնվող` թիվ` 07-002-0066-0086 կադաստրային ծածկագրով հողամաս: Մակերեսը` 67 քառ. մ,: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է` 2 799 360 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 083 792 ՀՀ դրամ: Այն ներառված չէ գույքի աճուրդային արժեքի մեջ և վճարվելու է հավանական գնորդի կողմից:
Լոտ 2. Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 15/1 շենք, թիվ 51 հասցեում գտնվող, թիվ` 2672750 սեփականության վկայականով հողամաս: Մակերեսը` 63 քառ. մ,: Աճուրդի մեկնարկային գինը կազմում է` 2 631 690 ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 019 088 ՀՀ դրամ: Այն ներառված չէ գույքի աճուրդային արժեքի մեջ և վճարվելու է հավանական գնորդի կողմից:
Լոտ 3. Ք. Երևան, Այգեձորի փող. 78ա շենք, 46 հասցեում գտնվող 17 ք.մ. մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի: Աճուրդի մեկնարկային գինը` 3 404 430 ՀՀ դրամ:
Լոտ 4. Ք. Երևան, Այգեձորի փող. 78ա շենք, 47 հասցեում գտնվող 18,2 ք.մ. մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի: Աճուրդի մեկնարկային գինը` 3 645 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներ դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚
բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով ,,Արմսվիսբանկ,, ՓԲԸ-ի հ/հ 25000-10303950100 սնանկության hատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե`ք.Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Տոնուս” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`