Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2503/04/20 սնանկության գործով պարտապան «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված երրորդ անձին պատկանող անշարժ գույքի բաց եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.08.2022

Հայտատու` «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. օգոստոսի 1-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2503/04/20 սնանկության գործով պարտապան «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած 1 լոտից, չի կայացել:

2022թ. օգոստոսի 19-ին, ժամը 16:00-ին Թիվ ՍնԴ/2503/04/20 սնանկության գործով 05.04.2021թ. ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ ՍնԴ/2503/04/20 վճռով սնանկ ճանաչված /պարտապան/ «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված երրորդ անձին պատկանող անշարժ գույքի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 լոտով, ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Վաղարշյան փողոց, 1-ին շենք, թիվ 54 բնակարան:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Շինությունների բնութագրերը» բաժնի՝ կադաստրային ծածկագիրը՝ 01-003-0126-0132-001-054, բնակարանի մակերեսի չափը կազմում է 79.1 ք.մ.:
Բնակարանը գտնվում է 16 /տասնվեց/ հարկանի շենքի 14-րդ հարկում: Բնակարանը բաղկացած է երեք սենյակից: Բնակարանում առկա է խոհանոց, որի դիմաց գտնվում է բաց պատշգամբ, սանհանգույց, լոգասենյակ: Բնակարանի հյուրասենյակի դիմացի հատվածում առկա է ևս մեկ պատշգամբ, որը, պատուհաններով փակված է և ծառայում է որպես ննջասենյակ: Բնակարանի վերանորոգումը հին է, սանհանգույցը և լոգասենյակը՝ սալիկապատ /հին ոճի և նմուշի սալիկներով/: Բնակարանում առկա է գազամատակարարում, էլեկտրաէներգիա, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր: Բնակարանի ջեռուցումը կազմակերպված է անհատական կաթսայով: Մուտքի դուռը հին՝ երկաթյա:
Անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (գրավի իրավունքը):
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 28,998,000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվայլ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան «ԴԵԼՏԱ ԹՐԵՎԼ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402536380000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պող., 1/1 շ., բն. 24

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`