Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գոֆրո Գրուպ» ՍՊԸ –ի թիվ ԿԴ10163/04/16 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին հայտարարություն

02.08.2022

Հայտատու` <Գոֆրո Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հուլիսի 27-ին պարտապան «Գոֆրո Գրուպ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտերի բացակայության պատճառով:
2022թ.օգոստոսի 29-ին ժամը 15:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Գոֆրո Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ժիրայր Արաբյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ (առաջին կրկնաճուրդ): Գույքի մեկնարկային գները նախորդ աճուրդի մեկնարկային գների համեմատությամբ իջեցված են 20%-ով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի 34-րդ կետի:
Վաճառքի է ներկայացվում պարտապան «Գոֆրո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հետևյալ գույքերը`
Լոտ 1 - «Գոֆրեագրեգատ»ЛТК 110100» տեսակի հոսքագիծ 2008թ. ՌԴ Յարոսլավլի արտադրության, բաղկացած է 8 հանգույցներից: Հոսքագիծը օգտագործված է, գտնվում է ամբողջական ապրանքային վիճակում: Աճուրդում լոտի մեկնարկային գինը՝ 5.760.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Ծալքավոր ստվարաթղթի վրա տպագրող մեքենա մեկ հատ 2008թ. ՌԴ Յարոսլավլի արտադրության: Օգտագործված է, գտնվում է ամբողջական ապրանքային վիճակում: Մեկնարկային գինը 576.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 Գրասեղաններ 3 հատ, որից մեկը իր դիմադիրով: Գրասեղանները լավ պահպանված ապրանքային վիճակում են: Լոտի մեկնարկային գինը 57.600 ՀՀ դրամ:
Լոտ 4 «ԶԻԼ 130Բ» մակնիշի, 1984թ. արտադրության, 213 AC 61 պետհամարանիշի, շարժիչի համարը` 303976, գույնը` կապույտ, տեսակը` կողավոր բեռնատար: Ավտոմեքենան ապակոմպլեկտավորված է, ենթակա չէ շահագործման: Լոտի մեկնարկային գինը 320.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 23.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերս Բանկ» ՓԲԸ, հ/հ 1930030203216700)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Աճուրդի կանոնակարգը կարող եք ստանալ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Արամուս, Տիգրանաձորի ½ հասցեում, նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (zhirayrarabyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգահարել 091 461 606 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`