Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02.08.2022

Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
Սակարկությունների մասին օրենքի 5-րդ հոդված

1.Ապամոնտաժված չուգունե մարտկոցներ- 7.4 տոննա- 222.000դրամ մեկնարկային գնով,
2.Ապամոնտաժված ալյումինե պրոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ-6.38 տոննա-3509000դրամ մեկնարկային գնով
Հրազդանի համայնքապետարանի սեփականություն համարվող գույքի աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանում, Հրազդանի համայնքապետարանի ինտերնետային կայքում՝ www.hrazdan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am։
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Հրազդանի համայնքապետարան (ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք, 5-րդ հարկ, հեռ.` 0223-2-23-45)։
Աճուրդին մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50%–ի չափով, իսկ աճուրդի դրված յուրաքանչյուր գույքի մեկ քայլի չափը` մեկնարկային գնի 50%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի (10.000 դրամ) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։ Աճուրդը կայանալու է 2022 թվականի սեպտեմբերի 02-ին ժամը`15:00-ին, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 01-ը, ժամը` 18:00-ն։

Հասցե` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 0223-2-23-45

Էլ. փոստ`