Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում §Երևանի թիվ 18 մանկապարտեզ¦ ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքի մասին

03.08.2022

Հայտատու` §Երևանի թիվ 18 մանկապարտեզ¦ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.07.2022թ.-ին, ժամը 13:00-ին, հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 22.10.2021թ.-ի որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 19.08.2022թ.-ին, ժամը 13:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է պարտապան §Երևանի թիվ 18 մանկապարտեզ¦ ՓԲԸ-ին պատկանող ՀՀ. ք. Երևան, Արցախի պողոտա 8/8 և 8/20 հասցեների անշարժ գույքերի հրապարակային սակարկությունների միջոցով դասական եղանակով աճուրդ-վաճառքը, 2 (երկու) ԼՈՏ-ով. նախկինից 10 % իջեցված գնով.

ԼՈՏ 2. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արցախի 8/8 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամաս՝ 66.7 քմ, շինություն՝ 45.2 քմ/, /սեփականության իրավունքի վկայական թիվ 24022017-01-0183/ - մեկնարկային գինը՝ 5.763.474 /հինգ միլիոն յոթ հարյուր վաթսուներեք հազար չորս հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արցախի 8/20 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամաս՝ 118,7 քմ, շինություն՝ 51.1 քմ/, /կադաստրային ծածկագիր՝ թիվ 01-005-0223-0127-001/ - մեկնարկային գինը՝ 7.877.550 /յոթ միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման համար գնորդի կողմից վճարման ենթակա է նաև հողամասերի կադաստրային արժեքը, որի հաշվարկը կկատարվի ըստ վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի:
Անշարժ գույքերը իրենցից ներկայացնում են երկհարկանի տիպային մանկապարտեզի մի մասը, շենքի պատերը երկաթբետոնյա են, պատված տուֆ քարե սալերով, ցոկոլային հատվածը տուֆ քարից է, հիմքը՝ բուտաբետոն, տանիքը՝ հարթ, եռաշերտ գլանափաթեթային շերտով, միջհարկանի ծածկը միաձույլ երկաթբետոնյա է, միջսենյակային տարածքները բաժանված են բետոնե սալիկներով, պատուհանները մետաղապլաստյա են, փայտե, դռները՝ փայտե: Ներսի հարդարումը՝ պատերը և առաստաղը գաջասվաղված են, ներկված, որոշ տեղերում սալիկապատված, հատակը՝ մանրահատակ, մասամբ սալիկապատված կերամիկական սալիկներով, մասամբ լամինատված: Շենքը ապահովված է էլեկտրականությամբ, միացված է ջրամատակարարման և կոյուղու ցանցին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Հայբիզնեսբանկ¦ ՓԲԸ-ում բացված «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150014102202294: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ, մինչև ժամը՝ 18:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`