Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում արեն Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի աճուրդ-վաճառքի մասին

03.08.2022

Հայտատու` Կարեն Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված


Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.08.2022թ.-ին, ժամը 12:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով՞
ՀՀ սնանկության դատարանի 24.05.2022թ.-ի որոշման հիման վրա, հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 19.08.2022թ.-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է պարտապան Կարեն Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 2106 մակնիշի, 10 UO 562 հաշվառման համարանիշով ավտոմոբիլի աճուրդ-վաճառքը՝ 1 ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով, 360.500 /երեք հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
ԼՈՏ 1. 1998թ.-ի արտադրության, VAZ 2106 մակնիշի, 10 UO 562 հաշվառման համարանիշի, XTA210600X4106397 նույնացման համարով ավտոմոբիլ: Վահանակի վազքի ցուցիչի ցուցմունքը շուրջ 580.000 կմ է: Մաշված վիճակում է, շարժիչը չի գործում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված Կարեն Ղազարյանի սնանկության հատուկ հաշվին /1150002543143176/: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`