Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան «Հայկ-7» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/1101/04/19 սնանկության գործով վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին

03.08.2022

Հայտատու` «Հայկ-7» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.07.2022թ.-ին ժամը 12.30-ին «Հայկ-7» ՍՊԸ-ի սնանկության գործով
կազմակերպված գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
07.09.2022թ.-ին ժամը 12.30-ին «Հայկ-7» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանում /հասցե՝ ք․ Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի «Հայկ-7» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքերի բաց դասական եղանակով աճուրդ:
Գույքերն աճուրդի են ներկայացվում առանձնացված թվով երկու լոտերով, այն է`
Լոտ 1. «Հայկ-7» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` ՀՀ, ք. Երևան, Շարուրի 11 հասցեում գտնվող խանութ, շարված մետաղական հիմնակմախքով, հետնամասում մի հատված տուֆ քարով, թիթեղյա տանիքածածքով, խանութի մակերեսը 179,2 քմ, իսկ բնակավայրերի նշանակության հողամասի մակերեսը կազմում է 0,02775 հա, ներքին հարդարանքը` ներկանյութով, հատակները՝ սալիկապատ, պատուհանները, մուտքի դուռը՝ մետաղեպլաստե, ընդհանուր առմամբ խանութի արտաքին և ներքին հարդարանքները գտնվում են լավ վիճակում, մեկնարկային գինը` 26 688 967 ՀՀ դրամ է:
Լոտ 2. Հովհաննես Ավանեսյանին և Աննա Ավանեսյանին սեփականության իրավունքով պատկանող <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված` ՀՀ, ք․ Երևան, Շարուրի փ․ 27/7 հասցեում գտնվող՝ ըստ սեփականության վկայականի՝ խաղասրահ, փաստացի՝ հացամթերքի արտադրամաս և խանութ, շարված տուֆ քարով, միահարկ, թիթեղյա տանիքածածքով, ներքին հարդարանքը թիթեղանյութով, հատակը՝ սալիկապատ, պատուհանների շրջանակը և մուտքի դուռը մետաղապլաստե, սան հանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկանյութ, առկա է գազ, հոսանք և ջուր: Ընդհանուր առմամբ արտաքին և ներքին հարդարանքը լավ վիճակում: Մակերեսը կազմում է 67,7 քմ, իսկ բնակավայրերի նշանակության հողամասը կազմում է 0,015946 հա, ըստ սեփականության վկայականի առկա է նաև 33,83 քմ մակերեսով ինքնակամ շինություն: Մեկնարկային գինը` 17 266 518 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճորի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում «Հայկ-7» ՍՊԸ-ի սնանկության գործով բացված թիվ 2474502889870000 հատուկ հաշվին` մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանում /ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանին` 091-49-40-59 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`