Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ

05.08.2022

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
ՀՀ հրապարակային սակարկությունների մասին 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 20,17071 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 228000 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0025 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 30,01209 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 339200 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0024 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 20,0406 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 226500 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0028 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 21,0112 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 237500 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0031կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 30,0456 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 339600 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, գյուղ Կաթնառատ 06-053-0201-0023 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի խոտհարք, 10,02578 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 113300 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 19 -ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Վ․Սարգսյան 94

Հեռ..` 0254-2-21-68։0254-2-34-06

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`