Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԿասպեր՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.08.2022

Հայտատու` ՙԿասպեր՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. օգոստոսի 03-ին ՙԿասպեր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու մասին : 2022թ. օգոստոսի 23-ին ժամը 12:30-ին ՙԿասպեր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙԿասպեր՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 412 լոտից.
Լոտերը կցված են ֆայլով:
Բոլոր լոտերի գույքը հանդիսանում է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի ՙԿասպեր՚ ՍՊԸ-ի Հ/Հ 1181301112400 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ. û•áëïáëÇ 16-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:


Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`