Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արտուր Մինասյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

08.08.2022

Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Շ. Ղազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76 հոդված

15.07.2022թ. ժամը 14:00-ին ք.Երևան Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված Արտուր Մինասյան ԱՁ-ին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 ընդհանուր լոտով՝տեղի չի ունեցել, հայտ չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենա 29.08.2022թ. ժամը 14:00-ին ք.Երևան Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում
ԱՁ Արտուր Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի բաց դասական եղանակով աճուրդ՝ 1 ընդհանուր լոտով.
Լոտ 1. ԱՁ Արտուր Սարգսի Մինասյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող FIAT DUCATO 1.9 TD մակնիշի 34 NZ 807 համարանիշի, ZFA23000005721135 նույնականացման համարով ավտոմեքենա՝ մեկնարկային գինը 354,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150001300500532 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31 կամ գրել gshakeh@yahoo.com էլեկտրոնային հասցեին:

Հասցե` Երևան, Ս Զորավար 2

Հեռ..` +37494108831

Էլ. փոստ`