Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Կարեն-Իշխան>> ՍՊԸ-ի գույքն աճուրդով վաճառելու մասին

08.08.2022

Հայտատու` <<Կարեն-Իշխան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

29.07.2022թ. նշանակված կրկնաճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է թիվ 5 լոտը։ 26.08.2022թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 108 սենյակ հասցեում տեղի կունենա <<Կարեն-Իշխան>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
ԼՈՏ N 1. Արմավիրի մարզ, գ․Մերձավան, Այգեգործների 52, տան մակերեսը 288,1քմ, մառան 21,6քմ, պարիսպ 12,1քմ, հողամաս 0,0625հա։ Սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատուներ Իշխան Գևորգյանին և Աննա Գևորգյանին։ Մեկնարկային գինն է 27.900.000 ՀՀ դրամ։
ԼՈՏ N 6. Արմավիրի մարզ, գ․Մերձավան, Այգեգործների 50, բնակելի տուն 356,7քմ, պարիսպ 1,4քմ, պարիսպ 5,6քմ, ծածկ 96,4քմ, հողի մակերեսը 0,051հա։ Սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատուներ Թաթուլ Գևորգյանին և Լուսյա Գևորգյանին։ Մեկնարկային գինն է 33.300.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150008091411461 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան(ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Կարեն-Իշխան>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 091-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք․ Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`