Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հրաչուհի Հռիփսիմե>>ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` տրանսպորտային միջոցի,դասական եղանակով 1/մեկ/ առանձին լոտով, կրկնաճուրդ վաճառքը:

08.08.2022

Հայտատու` <<Հրաչուհի Հռիփսիմե>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ`Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը 4-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 27.03.2019թ-ի ԱՎԴ1/0034/04/16 որոշոման ու 14.07.2022թ-ի հայտարարությամբ`

2022թ-ի Հուլիսի 29-ին հայտարարվել էր <<Հրաչուհի Հռիփսիմե>>ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` տրանսպորտային միջոցի,դասական եղանակով 1/մեկ/ առանձին լոտով, կրկնաճուրդ վաճառքը:

Մեկնարկային գինը սահմանված էր` ընդհամենը `70 245 ՀՀ դրամ:

Աճուրդը չկայացավ ,հայտեր և գնորդ չլինելու պատճառով:

Հիմք ընդունելով<<Սնանկության մասին>>ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ,ՀՀ Սնանկության դատարանի 27.03.2019թ-ի ԱՎԴ1/0034/04/16 որոշումը 2022թ-ի Օգոստոսի 25-ին ժամը 14.00-ին <<Հրաչուհի Հռիփսիմե>>ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի համաձայնության`ք.Երևան,Արշակունյաց պող. 5,311 սենյակ, հասցեում, հայտարարվում է` պարտապան <<Հրաչուհի Հռիփսիմե>>ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող`տրանսպորտային միջոցի,դասական եղանակով,1/մեկ/ լոտով կրկնաճուրդը: Գույքերի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և տրանսպորտային միջոցի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը: Գույքը իր մեջ ներառում է`

ԼՈՏ 2 - Ավտոմեքենա` Մակնիշը` GAZ 322132 ,Տեսակը`ավտոբուս, Գույնը`սպիտակ ձյունե,Արտադրությունը`2002 թ. Պետ. համարանիշ` 785ՍԼ 27,Նույնականացման համար`XTH32213220245485,Տեխ.անձնագիր`BC150421,Շարժիչը`Ա/Հ,թափքը վագոն 0068070: Ֆիզիկական վիճակը անբավարար` Շարժիչը,փոխանցման տուփը,կամջակը ,էլ. մարտկոցը և անվադողերը բացակայում են:

Ավտոմեքենայի մեկնարկային գնային առաջարկն է`63 221 ՀՀ դրամ /Վաթսուն երեք հազար երկու հարյուր քսան մեկ /:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն,ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ` <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի 2472302764350190 հաշվի համարին,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00,

կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան,Օտյան 53/2 հասցեներով, մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Լոտերի ուսումնասիրությունների աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար մասնակիցները 22.08.2022

թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին`ք.Երևան, Արշակունյաց փող. 5,417 սենյակ հասցեյով,կամ զանգահարել,հեռ.094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, 417

Հեռ..` +374 94 017758

Էլ. փոստ`