Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Տիգրան Հարությունի Բադոյանի թիվ ՍնԴ/1690/04/21 սնանկության վարույթում առկա ոսկյա իրերի աճուրդ-վաճառքի մասին

08.08.2022

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. օգոստոսի 24-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Տիգրան Հարությունի Բադոյանի թիվ ՍնԴ/1690/04/21 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 5 շ․, թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի՝ ոսկյա իրերի, բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`

Լոտ 1 – ոսկյա մատանի, 1 հատ, 3․4 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի, մեկնարկային գինը՝ 48․016 ՀՀ դրամ։
Լոտ 2- ոսկյա ականջօղ, 1 հատ, 4․8 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի, մեկնարկային գինը՝ 67․787 ՀՀ դրամ։
Լոտ 3- ոսկյա շղթա, 1 հատ, 12․7 գրամ ընդհանուր քաշով, 583 հարգի, մեկնարկային գինը՝ 179․353 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Տիգրան Հարությունի Բադոյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150007772722780, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում շարժական գույքի դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի դեպքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`