Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ուլիխանյան և Ընկերներ>> ՍՊ ընկերության գույքի կազմում ընդգրկված գույքը աճուրդով վաճառելու մասին

10.08.2022

Հայտատու` <<Ուլիխանյան և Ընկերներ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

05.08.2022թ. ժամը 12:30-ին, պարտապան <<Ուլիխանյան և Ընկերներ>> ՍՊ ընկերության թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 26.08.2022թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան <<Ուլիխանյան և Ընկերներ>> ՍՊ ընկերության թիվ ՏԴ3/0003/04/18 սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ (կրկնաճուրդ) (նախկինից տասը տոկոս իջեցված մեկնարկային գնով):
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 լոտով.
Լոտ N 1 Բնակելի տուն, որը գտնվում է ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Կամարինի փողոց, թիվ 29 հասցեում: Հողամասի մակերեսը՝ 470քմ, Շենքի մակերեսը՝ 134,3քմ (ըստ հատակագծի), Հարկայնությունը՝ նկուղային հարկով մեկ հարկ, Շինության հիմքը՝ ժապավենային, խամքարաբոտեն, Միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, Պատերի շարվածքը՝ քարե՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, Արտաքին հարդարում՝ ճակատային պատը դեկորատիվ սվաղ և ներկանյութ, Միջհարկային բարձրությունը՝ նկուղային հարկ h=2,2 մ, 1-ին հարկ h=3,0 մ, Տանիք՝ քառալանջ, փայտե կավարամածի վրա, փայտե ծպեղներով, ծածկույթը մետաղական թիթեղ (ոչ պրոֆիլավորված), ջրահեռացումը՝ կազմակերպված, Դռներն ու պատուհանները՝ մուտքի դռներից մեկը փայտե, մյուսը մետաղապլաստե, ներսի դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե, Ներքին հարդարումը՝ նկուղային հարկում հին վերանորոգում, պատերը գաջասվաղված են, հատակը բետոնապատ: 1-ին հհարկը վերանորոգված է, սակայն վերանորոգումը հին է: Հյուրասենյակի և ննջասենյակի պատերը գաջասվաղված են, պաստառապատ, պատերի վրա առկա են ճաքեր հատակը երեսպատված է մանրատախտակով, միջանցքի պատերը գաջասվաղված են՝ երեսպատված ներկանյութերով, հատակը սալիկապատ: Խոհանոցի պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով, հատակը սալիկապատ: Սանհանգույց և լոգարան՝ նոր վերանորոգված, պատերն ու հատակը երեսպատված կերամիկական սալիկներով: Կոմունիկացիաներ՝ Էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված: Լրացուցիչ՝ մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ: Բնակելի տունը գրավադրված է <<Էքսպրես Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց, բնակեցված է, հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից:
Մեկնարկային գինը՝ 13 727 121 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 19.08.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ԲԲԸ, հ/հ 220533334433000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդը սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 20.08.2022-25.08.2022թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 93 97 95 10) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` Արցախ 30

Հեռ..` +374 93 979510

Էլ. փոստ`