Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.08.2022

Հայտատու` ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. օգոստոսի 10-ին ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :2022թ. օգոստոսի 26-ին ժամը 13:00-ին ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1/մեկ/լոտից բաղկացած աճուրդը: Լոտ 1.Բաժնեմաս - ՙԷյչ.Էս.Քորփորեյշն՚ ՍՊԸ-ում 100 տոկոս մասնակցության բաժին- մեկնարկային գինըª 124.229.117 ՀՀ դրամ, համաձայն ՙԱբիտ՚ ՍՊԸ գնահատման գործակալության 13.09.2021թ. թիվ 21/N-01 բաժնեմասի գնահատման հաշվետվության ՙԷյչ.Էս.Քորփորեյշն՚ ՍՊԸ-ում ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 233.759.000 ՀՀ դրամ և համաձայն 13.09.2021թ. թիվ V-21/N-28 գնահատման հաշվետվության ՙԷյչ.Էս.Քորփորեյշն՚ ՍՊԸ-ի ակտիվներում առկա անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 255.600.000 ՀՀ դրամ :ՀՀ սնանկության դատարանի 22.02.2022թ./քաղ. գործ ԵԿԴ/0321/04/16/ որոշման հիման վրա 23.03.2022թ. կնքված բաժնեմասի գրավի թիվ 004167/1 պայմանագրի համաձայն բաժնեմասը գրավադրվել է հօգուտ պարտատեր ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի :ՀՀ վերաքննիչ դատարանի 02.05.2022թ. որոշմամբ ՀՀ սնանկության դատարանի 22.02.2022թ./քաղ. գործ ԵԿԴ/0321/04/16/ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է :Ընկերության ակտիվներում հաշվառված անշարժ գույքը տիրապետվում է ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ կողմից :Գույքի վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները/այդ թվում անշարժ գույքից տիրապետողների հնարավոր վտարման/ կատարվում են գնորդի կողմից:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 200.000 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴԻ Բանկ՚ ՓԲԸ-ի ՙՄիկա Քորփորեյշն՚ ՓԲԸ-ի սնանկության 11813000763669 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե,Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը, դրա գնահատման հաշվետվությունը ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2022թ. օգոստոսի 19-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ՀՀ, ք.Երևան Բաղրամյան 85, բն.50

Հեռ..` +374 77 45 45 87

Էլ. փոստ`