Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եղիսաբեթ Ազիզյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.08.2022

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. սեպտեմբերի 2-ին ժամը 15:00 – ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում կանցկացվի Եղիսաբեթ Ազիզյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացված մեկ լոտով, այն է`
Լոտ 2. Եղիսաբեթ Ազիզյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, ք. Եղվարդ համայնքում գտնվող 171-021 կադաստրային համարով կառուցապատման 0,076 հա մակերեսով հողամաս, թաղամասում բացակայում են կոմունիկացիոն հարմարությունները։ Մեկնարկային գինը՝ 361 225 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Կոնվերսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության հատուկ 1930031022020300 հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Եղիսաբեթ Ազիզյանի սնանկության գործով կառավարչին` 094419915 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`