Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հայրենիք-Սփյուռք կենտրոն>> ՊՈԱԿ –ի սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

12.08.2022

Հայտատու` <<Հայրենիք-Սփյուռք կենտրոն>> ՊՈԱԿ -ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին >>ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Օգոստոսի 30-ին ժամը 13:00-ին <<Հայրենիք-Սփյուռք կենտրոն>> ՊՈԱԿ- ի սնանկության գործով (ՍնԴ/1880/04/21) կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ հեռ.093464643 կանցկացվի <<Հայրենիք-Սփյուռք կենտրոն>> ՊՈԱԿ –ի սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ`
Լոտ2 WUHAN BUS WH670IF մակնիշի,ավտոբուս,2011թ, հաշվառման վկայագիր SC504825,964 LU 68 պ/հ, LJ16AE4C9C2014444 նույն.համարով, մեքենայի վիճակը-միջին,մարտկոցը ոչ պիտանի,մաշված անիվներ,արտաքին տեսքը –միջին,սրահի վիճակը –միջին, ---մեկնարկային գինը 792.986 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է 50.000 ՀՀ դրամ ,իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի <<Հայրենիք-Սփյուռք կենտրոն>> ՊՈԱԿ -ի սնանկության գործով հ/հ 1150000582362348 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան

Հասցե` ք.Գյումրի ,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`