Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

07.09.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. սեպտեմբերի 6-ին նշանակված ԱՁ Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2022թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11:00–ին ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է ԱՁ Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Կոտայքի մարզ, գ. Քասախ համայնքում գտնվող, թիվ` 07-065-0295-0040 կադաստրային ծածկագրով, 1380 ք. մ. մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս: Աճուրդի մեկնաչկային արժեքը կազմում է` 5 759 100 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի 16069035301858 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Հրաչյա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`