Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Սոլիդ Սիսթեմս” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.09.2022

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. սեպտեմբերի 2-ին, “Սոլիդ Սիսթեմս” ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2022թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 16 ։ 00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է “Սոլիդ Սիսթեմս” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով, /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
Լոտ-1. “Mitsubishi Pajero 3.0” մակնիշի, 1989թ. արտադրության ավտոմեքենա: Բացակայում են ավտոմեքենայի շարժիչը, մարտկոցը և անիվներն անվադողերով, վնասված է դիմապակին, սրահը մասամբ կտորապատ է, մասամբ կաշվեպատ, նստատեղերը մաշված են և ունեն պատռված տեղեր, արտաքին ներկի ծածկույթը վնասված է, մետաղական իրանի վրա առկա է կոռոզիայից քայքայված տեղամասեր:
Աճուրդի մեկնարկային գինը` 376 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ում բացված 1150009402272282 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը` 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել “Սոլիդ սիսթեմս” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչին +37494419915 հեռախոսահամարով։

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`