Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Սարգսի Մնացականյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

13.09.2022

Հայտատու` Արտակ Սարգսի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 13.00-ին Արտակ Սարգսի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Արտակ Սարգսի Մնացականյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքն աճուրդի է ներկայացվում առանձնաված լոտերով, այն է`
Լոտ 1) <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում գրավադրված՝ Արտակ Մնացականյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Արարատ, Րաֆֆու փող. թիվ 29 բնակելի տունը, մեկնարկային գինը՝ 8.966.700 ՀՀ դրամ:
Լոտ 2) <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում գրավադրված՝ Ղազար Գագայի Ղազարյանին և Հերիքնազ Մկրտչի Ղազարյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզ, Բաբկենցի 19 հասցեի բնակելի տունը, մեկնարկային գինը՝ 4.264.650 ՀՀ դրամ:
Լոտ 3) <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում գրավադրված՝ Ռոզա Կարապետի Խաչերեսովային պատկանող՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Խանջյան 64/13 հասցեի բնակարանը, մեկնարկային գինը՝ 2.655.020 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ բանկի Արտակ Սարգսի Մնացականյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 220340345812000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով/, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`