Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԳույք՚ ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով

13.09.2022

Հայտատու` ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ին ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա ՙԳույք՚ ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Նալբանդյան փող. N 111 հասցեում գտնվող արդյունաբերական արտադրամասը և նրանում գտնվող շինությունները /պահակատուն 16,4քմ , ավտոտնակ 790,1քմ, կիսակառույց 204,3քմ, էլ.ենթակայան 52.5քմ, պահեստ 104.9քմ, ջրավազան 684.0քմ, պարիսպ 105.1քմ/ բոլոր նշված շինությունները ենթակա են վերանորոգման և վերակառուցման, հողամասի չափը՝ 1,816 հա, նույն արտադրամասում տեղակայված 7 անվանումով շարժական գույքը /նշված գույքերը ենթակա չեն հետագա օգտագործման համար միաժամանակ արտադրամասի տարածքում առկա են 8 անվանումով շարժական գույքեր,որոնք ըստ փորձագետի եզրակացության համարվում են անպիտան՝ մետաղական տարա 25տ.,քանակը 6 հատ, մետաղական խողովակ d-64մմ, քանակը 65 մետր, փական d-64-մմ քանակը 1հատ, տրանսֆորմատոր առանց սարքավորումների քանակը 1 հատ, Երազ 76216 ավտոմեքենայի թափքի մի մաս, քանակը 1 հատ, Զիլ-130 ավտոմեքենայի թափքի մի մաս, քանակը 1 հատ, Զիլ-130 ավտոմեքենայի թափքի մի մաս, քանակը 1 հատ և մետաղյա պահարան սեյֆ քանակը 1 հատ, գույքերի ընդհանուր գնահատված մեկնարկային գինը՝ 23.756.200 ՀՀ դրամ:
Ծանոթություն վերոհիշյալ գույքը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով, հետագայում գույքը վաճառվելու դեպքում գնորդը պետք է վճարի կադաստրային արժեքի գումարը, գնման պահին օրենքով սահմանված չափով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԳույք՚ ՊՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին 19300784723200 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`