Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

14.09.2022

Հայտատու` <<Գետուկ>> ՍՊԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀՀ, ք. Սևան, Շահումյան 1 հասցեում 2022 թվականի օգոստոսի 16-ին ժամը 12.00-ին հայտարարված , <<Գետուկ>> ՍՊԸ (հասցե՝Հ Հ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նարինյան 152, ՀՎՀՀ՝ 08410742) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, <<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել գնորդի կողմից գումարը չվճարելու պատճառով:
Հաջորդ կրկնաճուրդը կանցկացվի <<Գետուկ>> ՍՊԸ միջոցների նկատմամբ հայտարարված կրկնաճուրդում`
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտով.
Լոտ 6. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան 2-րդ փողոց, 2-րդ նրբ.թիվ 11 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող` Բնակելի տուն - 0.268 ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 1129911) մեկնարկային գինը -11.218.500 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Բնակելի տունը կառուցվել է 2680քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման (տնամերձ): Հողամասը բարեկարգված է: Հողոմասի մի հատված ասֆալտապատ է: Հողամասում առկա են պտղատու ծառեր, եղևնիներ: Հողամասը պարսպապատ է, տեղադրված է մետաղական դարպաս: Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն 167.9քմ մակերեսով, ավտոտնակներ՝ 71.5քմ, 34.9քմ մակերեսով, կաթսայատուն՝ 3.9քմ մակերեսով, խորդանոց՝ 18քմ մակերեսով, անասնաշենք՝ 33.1 քմմակերեսով, ծածկ: Գնահատողը տեղազննմամբ պարզեց, որ հողամասում առկա է ինքնակամ շինություն: Ըստ թիվ 1129911 վկայականի հողամասի հատակագիծը բաժնում նշված N4, N5 շինություն մի մասը և ինքնակամ շինությունը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական շինություն: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`