Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արարատ Բորիսի Գալստյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

03.10.2022

Հայտատու` Արարատ Բորիսի Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 01.08.2022թ. որոշման համաձայն 2022թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00–ին Արարատ Բորիսի Գալստյանի սնանկության թիվ ՍնԴ 0842/04/19 գործով կառավարչի կողմից ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ, 12 շենք, տարածք 9 հասցեում կանցկացվի Արարատ Բորիսի Գալստյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
- լոտ 1. ք. Իջևան, Մետաղագործների փողոց, 14 հասցեում գտնվող, Արուսյակ և Արարատ Գալստյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 11-001-0033-0078 կադաստրային ծածկագրով բնակելի տունը: Հողամասի մակերեսը 979.4 քմ. է, բնակելի տան մակերեսը՝ 133.46 քմ., տան արտաքին պատերը կառուցված են քարից, ծածկը՝ երկաթ-բետոն, կառուցված է 1960-ական թվականներին, ապահովված է կոմունալ հարմարություններով: Տան մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ մետաղապլաստ: Տունը ունի առանձնացված չորս սենյակներ, բնակեցված է:
Մեկնարկային գինը՝ 13.203.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Արարատ Գալստյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1510002474874879/:
Աճուրդին մասնակցել ցանկացողները որ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`