Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անհատ Ձեռնարկատեր Դանիել Գևորգի Սահակյանի անվամբ ք․Երևան, Ա․Խաչատրյան 26/2 շենքի հարևանությամբ հասցեում գրանցված թիթեղյա ավտոտնակի (սեփականության վկայական 2075045) բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.10.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.10.2022, ժամը 12:00-ին ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում Անհատ ձեռնարկատեր Դանիել Գևորգի Սահակյանի անվամբ ք․Երևան, Ա․Խաչատրյան 26/2 շենքի հարևանությամբ հասցեում գրանցված է թիթեղյա ավտոտնակի (սեփականության վկայական 2075045), որի տակի հողամասը տրված է վարձակալության իրավունքով, բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
28.10.2022թ, ժամը 12:00-ին Անհատ ձեռնարկատեր Դանիել Գևորգի Սահակյանի անվամբ ք․Երևան, Ա․Խաչատրյան 26/2 շենքի հարևանությամբ հասցեում գրանցված է թիթեղյա ավտոտնակի (սեփականության վկայական 2075045), որի տակի հողամասը տրված է վարձակալության իրավունքով, բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով:
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1. Ավտոտնակի ընդհանուր մակերեսը կազմում է 15.7քմ․, հողամասը որը տրված է վարձակալության իրավունքով կազմում է 0.00157հա․: Հողամասի վարձակալության ժամկետը սահմանված է եղել մինչև 26.04.2008թ․-ը, որից հետո վարձակալության պայմանագրի ժամկետը շարունակել է գործել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի 2 մասի համաձայն՝ անորոշ ժամկետով:
Մեկնարկային գինը՝ 1800000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.10.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2478103135410000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Խաչատրյանին` 091208810 հեռախոսահամարով:

Հասցե` ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ

Հեռ..` (091) 208810

Էլ. փոստ`