Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովհաննես Արտավազդի Էվոյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդի կազմակերպան և անցկացման մասին

10.10.2022

Հայտատու` Հովհաննես Էվոյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 09.09.2022թ. որոշման համաձայն 2022թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 15:00–ին Հովհաննես Արտավազդի Էվոյանի սնանկության թիվ ՍնԴ 0609/04/19 գործով կառավարչի կողմից ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ, 12 շենք, տարածք 9 հասցեում կանցկացվի Հովհաննես Արտավազդի Էվոյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած 1 (մեկ) լոտից:
Աճուրդի է ներկայացվում`
- լոտ 1. ք. Վանաձոր, Կիլիկիա փող. տուն 2 հասցեում գտնվող, Հովհաննես Արտավազդի Էվոյանին սեփականության իրավունքով պատկանող 06-001-0458-0045 կադաստրային ծածկագրով բնակելի տունը: Տունը ունի 134.01 քմ. մակերես, 20.25 քմ. մակերեսով տնտեսական սենյակ, 13.79 քմ. մառան, 6.93 քմ. թռչնանոց, 7.88քմ., /11.82 խմ./ պարիսպ: Տան արտաքին պատերը կառուցված են քարից, ծածկը՝ երկաթ-բետոն, տանիքը՝ փայտ, ծածկված ազբոշիֆերով, կառուցված է 1960-ական թվականներին, վերակառուցվել 1990-ական թվականներին: Ապահովված է կոմունալ հարմարություններով: Տան մուտքի դուռը, պատուհանները և ներսի դռները փայտյա են: Տունը բնակեցված չէ: Հողամասի ողջ մակերեսը 0.07 հա է, հողատարածքում առկա են պտղատու ծառեր:
Մեկնարկային գինը՝ 13.770.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, գույքահարկի և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Հովհաննես Արտավազդի Էվոյանի սանկության հատուկ հաշվին հ/հ 1510020057927958/:
Աճուրդին մասնակցել ցանկացողները որ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:
Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` 093.850080

Էլ. փոստ`