Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍնԴ/0229/04/22 սնանկության գործով Վանինե Վահեյի Բոյաջյանին գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

24.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. դեկտենբերի 15-ին,ժամը 14:30 –ին թիվ ՍնԴ/0229/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձոր քաղաքի նստավայրում (հասցե՝ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 17) հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Վանինե Վահեյի Բոյաջյանին պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ -ում գրավադրված, պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի մեկ լոտով վաճառք:
Վաճառքի է ներկայացվում՝ ՀՀ Լոռաւ մարզ,ք.Վանաձոր, Սայաթ-Նովայի փողոց 14-1 հասցեում գտնվող բնակելի տան (սեփ․ վկայական թիվ 14042021-06-0012,տրված՝14.04.2021թ. ): Անշարժ գույքը ընդհանուր մակերեսով՝476,6 քառ.մ տեղեկայված է 0,03705 հա մակերեսով հողամասի վրա,երկու հարկանի,կիսանկուղային հարկով և ձեղնահարկով: Արտաքին պատերը քարից են: Հիմքերը ժապավենային են,միջհարկային ծածկը՝ե/բ անցքավոր սալեր,տանիքը երկթեք է, թիթեղով ծածկված, կավարամածը՝ փայտե: Մուտքի դռները՝եվրո տիպի կամ փայտե,ներսի դռները՝МДФ, պատուհանները՝ եվրո տիպի: Հատակները՝ լամինատապատված կամ սալիկապատված: Պատերը և առաստաղները՝ սոսնձաներկված: Սանհանգույցները յուրաքանչյուր սենյակի (հյուրանոցային համարներ) համար առանձնացված՝ սալիկապատված: Ջրամատակարարումը՝մշտական է,համակարգը մոնտաժված է մետաղապլաստե խողովակներով: Ջեռուցումն իրականացվում է գազաջրատաքացուցիչ կաթսաների միջոցով: Մեկնարկային գինը՝ 100910000 (մեկ հարյուր միլիոն ինը հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան Ստեփանավանի նստավայրի,ՀՀ Լոռու մարզ, ք.Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1(մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200000 դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի
սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ, Վանաձորի մ/ճ, հ/հ 11810022526700, որպես ստացող նշելով պարտապանին:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից::
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ՝ էլեկտրոնային փոստով artgor1957@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091-34 43-51։

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Առափնյա 3ա/3

Հեռ..` +374 (91) 344351

Էլ. փոստ`